Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լարված վիճակ սահմանին. կա 4 վիրավոր

Լարված վիճակ սահմանին. կա 4 վիրավոր

09:14 | 04.09.2015 | Հասարակություն

Գիշերը սահմանին դարձյալ  լարված է եղել , հակառակորդը շարունակ կրակոել է Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ: Xnews.am-ին պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ   հակառակորդի կրակոցից 4 անձ է վիրավորվել: Վիրավորներից 3-ը քաղաքացիներ են,1-ը՝ զինվորական: Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց:Այս պահին գյուղերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Նշենք, որ մի քանի օր է՝ հայ-ադրբեջանական սահմանին լարված վիճակ է, հակառակորդը ինտենսիվ խախտում է հրադադարի ռեժիմը: Այս ընթացքում վիրավորվել է 2 զինվորական եւ 2 քաղաքացի՝ մայր ու որդի: Իսկ երեկ ԼՂՀ-ում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել:  

Մհեր Խաչատրյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси