Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երկու վիրավոր. Սահմանին գիշերը լարված է եղել

Երկու վիրավոր. Սահմանին գիշերը լարված է եղել

10:10 | 03.09.2015 | Հասարակություն

Սահմանին գիշերը լարված է եղել, կան վիրավորներ: Այս մասին Xnews.am-ին հայտնեցին  ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Մեզ փոխանցեցին,որ հակառակորդը ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմը, կրակոցներ արձակելով  Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

Հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում երկու քաղաքացի է վիրավորվել:

Նշենք, որ պահի դրությամբ սահմանին վիճակը հանգիստ է, հակառակորդը լռել է: 

Հիշեցնենք, որ երեկ էլ գնդակոծել էին Չինարի և Այգեպար գյուղերի ուղղությամբ, այդ ժամանակ էլ երկու զինծառայող էր վիրավորվել, որոնց վիճակը կայուն է: Նրանց երկուսին էլ տեղափոխել են Երևան: 

Արթուր Կարապետյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси