Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տիգրան Սարգսյանի մոտ անձի երկվությու՞ն է

Տիգրան Սարգսյանի մոտ անձի երկվությու՞ն է

14:25 | 31.05.2013 | Մամուլ

Օֆշորային գոտում վարչապետ Տիգրան Սարգսյանի ունեցվածքի մասին «Հետք»-ի սկանդալային հրապարակումներից հետո վերջինս մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանի միջոցով հերքել էր տեղեկատվությունը: Խոսնակն ասել էր, թե Տ. Սարգսյանը չունի նման ունեցվածք: «Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կեղծիքն առանձնապես հաջողված չէ, քանի որ վարչապետի գրանցման հասցեն սխալ է գրված»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Կիպրոսի բանկի պաշտոնական էջի համաձայն' «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության 3 սեփականատերերից մեկն էլ Տ. Սարգսյանն է' գրանցված Երեւանի Չարենցի 70 հասցեում: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ կիպրոսյան բանկի կայքում վարչապետի գրանցման հասցեն ամենեւին էլ սխալ գրված չէ: Երեւանի Չարենցի 70 շենքը վարչապետի հայրական տան հասցեն է: Ավելին, ՀՀ ընտրողների ռեգիստրում Տիգրան Սուրենի Սարգսյանը' ծնված 1960թ. հունվարի 29-ին, հաշվառված է հենց Չարենցի 70, 114 բնակարան հասցեում: Իսկ Հայաստանում այս տվյալներով ընդամենը մեկ մարդ կա, եւ այդ մեկ մարդը վարչապետն է:

Փաստորեն, վարչապետի խոսնակը փորձում է հերքել Տ. Սարգսյանի մասին տեղեկությունները՝ բացահայտ սուտ փաստարկներ բերելով: Կամ էլ միգուցե Տ. Սարգսյանի մոտ անձի երկվություն է, եւ Չարենցի 70 հասցեում գրանցված 1960թ. հունվարի 29-ին ծնված Տիգրան Սարգսյանը հարկ եղած դեպքում ամենեւին էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը չէ:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси