Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանը հերքում է Սիրիային C-300 հրթիռներ մատակարարելու մասին լուրերը

Ռուսաստանը հերքում է Սիրիային C-300 հրթիռներ մատակարարելու մասին լուրերը

13:54 | 31.05.2013 | Քաղաքականություն

Տեղեկություններն այն մասին, թե Սիրիան արդեն ստացել է ռուսական զենիթա-հրթիռային C-300 համակարգի առաջին խմբաքանակը, չեն հաստատվել. այս մասին գրում է «Ведомости» ռուսական պարբերականը՝ հղում կատարելով պաշտպանական արդյունաբերությունում առկա իր աղբյուրներին: Ինչպես գրում է թերթը, համակարգերը Սիրիա չեն հասել, և դեռևս պարզ չէ, թե կմատակարարվեն արդյոք դրանք Սիրիային 2013-ի ընթացքում:

Իր հերթին «Коммерсантъ» պարբերականի աղբյուրները նշում են, որ հրթիռային 6 համակարգ նախատեսվում է Սիրիա մատակարարել միայն 2014թ. առաջին քառորդում:

Պաշտոնական անձինք հրթիռների մատակարարման ժամկետները չեն մեկնաբանում՝ հայտարարելով միայն, որ Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել իր ստանձնած պարտավորություններից. C-300 համակարգերի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանի և Սիրիայի միջև կնքվել էր 2010-ին:

Նշենք, որ նախօրեին լիբանանյան Ալ Մանար հեռուստաընկերությունը հատված էր հրապարակել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարցազրույցից, որում հայտարարում էր, որ իր Սիրիան Ռուսաստանից արդեն ստացել է C-300 հակաօդային համակարգի առաջին խմբաքանակը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси