Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չինացի երկրպագուն մահացել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության գիշերային դիտումների պատճառով առաջացած քնի պակասից

Չինացի երկրպագուն մահացել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության գիշերային դիտումների պատճառով առաջացած քնի պակասից

13:23 | 16.06.2014 | Սպորտ

Չինաստանի բնակիչը մահացել է ուղիղ եթերով հեռարձակվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու համար անցկացրած անքուն գիշերներից հետո, գրում է interfax.ru-ն՝ EFE գործակալությանը հղումով:

Ողբերգությունը տեղի է ունեցել անցած շաբաթվա վերջին, սակայն լրագրողներին այդ մասին հայտնի է դարձել ավելի ուշ:

25-ամյա երկրպագուն ապրել է Չինաստանի արևելքում գտնվող Սուչժոու քաղաքում: Նրա մարմինը գտել են շաբաթ օրն առավոտյան հեռուստացույցի առաջ: EFE-ն նշում է, որ դրանից ժամեր առաջ ավարտվել էր Իսպանիայի և Նիդեռլանդների հավաքականնների խաղի հեռարձակումը:

Դիակը զննած բժիշկները հաստատել են, որ մահը վրա է հասել քնի պակասի պատճառով: Հաղորդագրությունում նշվում է, որ երիտասարդը կարող էր մահանալ կամ ուժեղ գերհոգնածությունից, կամ քնի պակասից առաջացած սրտի կաթվածից:

Ժամանակային տարբերության պատճառով Չինաստանի բնակիչները, որոնք ցանկանում են ուղիղ եթերով դիտել աշխարհի առաջնության խաղերը, ստիպված են չքնել գիշերները։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси