Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԲՀԿ-ի «առումն» անխուսափելի է

ԲՀԿ-ի «առումն» անխուսափելի է

13:30 | 31.05.2013 | Մամուլ

Վերջին օրերին մամուլում հայտնվում են նյութեր, համաձայն որոնց՝ տարբեր տրամաչափի ԲՀԿ-ականներ լքում են կուսակցությունը՝ հիասթափված լինելով Գագիկ Ծառուկյանից ու նրա քաղաքականությունից: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Բազմիցս է խոսվել այն մասին, որ ԲՀԿ-ից արտահոսքը անխուսափելի է, քանզի կուսակցությունն ի սկզբանե հիմնադրված է եղել մեկ անձի հիմքով, մեկ անձի շուրջ ստեղծված իրադրությամբ եւ մեկ անձի քմահաճույքներով: Իհարկե, հայաստանյան իրականության պայմաններում դժվար է պատկերացնել, որ անհատը կարող էր կուսակցություն հիմնել: Դա ժամանակի իշխանության ցանկությունն էր, հնարավոր է նաեւ՝ պահանջը: Ինչ խոսք, ԲՀԿ-ն կարող էր իր շարքերն ընդլայնել եւ անդամներին վերահսկել, երբ իշխանության կազմում էր, տիրապետում էր կառավարչական լծակների: Միեւնույն ժամանակ, պարզ էր, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող կուսակցականների հոծ բանակ պահել, երբ չլինի իշխանության կազմում...

Ինչ-որ տեղ բնական է, որ ԲՀԿ-ից պետք է արտահոսք սկսվեր, քանզի ապաքաղաքական եւ գաղափարախոսություն չդավանող մարդկանց խումբը չի ստանում եւ հույս չունի ստանալու այն, ինչի համար հայտնվել էր Ծառուկյանի կուսակցությունում: Այս պայմաններում ԲՀԿ-ն երկու ելք ունի՝ կապիտուլյացվել եւ վերադառնալ մեկնարկային դիրքեր՝ հանդիսանալով իշխանության կցորդը կամ բռնել դանդաղ, բայց հաստատուն կազմաքանդման ճանապարհը: Կասկածից վեր է, որ ԲՀԿ մրցակիցները խթանելու են այս գործընթացը: Առայժմ Ծառուկյանը, հենվելով ֆինանսական հնարավորությունների վրա, կարող է իրեն թույլ տալ առժամանակ պահպանել կուսակցությունը, սակայն չկապիտուլյացվելու կամ հակառակը՝ հեղափոխական ճանապարհը չընտրելու դեպքում դատապարտված է կործանման: Նույն ՀԱԿԿ-ը փորձում է ԲՀԿ-ին առճակատման տանել իշխանության հետ՝ թուլացնելով թե՛ մեկին, թե՛ մյուսին: Դրանից հետո կարող է ստեղծվել նոր իրավիճակ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը պղտոր ջրում ձուկ որսալու մեծ մասնագետ է: Այնպես որ, ԲՀԿ-ի «առումն» անխուսափելի է»

Մանրամասները՝ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси