Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկանությունից զենք է պահանջել սպանության համար

Ոստիկանությունից զենք է պահանջել սպանության համար

13:28 | 31.05.2013 | Մամուլ

Մայիսի 15-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Բնապահպանության էկոլոգիայի տեսուչ Տիգրան Մելիքյանը Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող «Գանձակ» սուպերմարկետի մոտ մի խումբ անճանց ներկայությամբ վիճաբանության մեջ էր մտել Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 34-ամյա Թովմա Մաթեւոսյանի հետ, այնուհետեւ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր Թ. Մաթեւոսյանի կրծքավանդակի ձախ մասին:

Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Վիրավորը տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ մահացել էր: «ՉԻ» տեղեկություններով` Վանաձորում շրջանառվում են լուրեր առ այն, որ Տիգրան Մելիքյանը սպանությունից ժամեր առաջ, ներկայանալով ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, ուր պահվում է բնապահպանական տեսչության տաբելային զենքը, փորձ է արել վերցնել իր ատրճանակը, սակայն ոստիկաններին չի ներկայացրել բավարար հիմնավորում, որ պաշտոնական պարտականությունների կատարման համար է պահանջում զենքը եւ մերժում է ստացել: Վանաձորցիները համարում են, որ սա ուղղակի ապացույցն է սպանության կանխամտածված լինելու»

Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси