Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հովիկ Աբրահամյանը օֆշորային գոտիներում բիզնես չունի

Հովիկ Աբրահամյանը օֆշորային գոտիներում բիզնես չունի

13:18 | 31.05.2013 | Մամուլ

ԱԺ նախագահ, մեծահարուստ Հովիկ Աբրահամյանը, ով չնայած գրեթե միշտ պետական պաշտոններ է զբաղեցրել եւ միլիոնավոր դոլարների ունեցվածք ունի Հայաստանում, պնդում է, որ օֆշորային գոտիներում բիզնես չունի եւ իր ունեցվածքը Հայաստանում է պահում: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը, որը մի քանի հարց է ուղղել Հ. Աբրահամյանին.

«Պարոն Աբրահամյան, մամուլում բացահայտվել է օֆշորային գոտում վարչապետի ունեցվածքը, Դուք ունեցվածք ուն՚ե՞ք օֆշորային գոտում եւ մտավախություն չունե՞ք, որ Ձերն էլ կբացահայտվի:

Ես ոչ մի ունեցվածք չունեմ օֆշորային գոտում, որ վախենամ: Եվ չեմ էլ հավատում, որ վարչապետը ինչ-որ ունեցվածք ունի օֆշորային գոտում:

Փաստորեն, Ձեր ողջ ունեցվածքը Հայաստանո՞ւմ է:

Այո, դա լավ է, չէ՞:

Ձեզ համար թերեւս լավ է: Այսինքն՝ Ձեզ համար Հայաստանն ավելի լա՞վ բիզնես գոտի է:

Ավելի վստահելի է, ավելի ապահով է, քան որեւէ օֆշորային գոտի: Եվ ես ընդհանրապես Հայաստանից ինչ-որ բան դուրս հանելու կարիքն էլ չունեմ:

Իսկ Ձեր ունեցվածքը մոտավորապես որքա՞ն եք գնահատում:

Հայտարարագիրը որ վերցնեք նայեք, էնտեղ շատ օբյեկտիվ, անկեղծ գրված է:

Ի դեպ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը, ըստ հայտարարագրի, գերազանցում է վարչապետի ու Սերժ Սարգսյանի ունեցվածքը...»,- գրում է «Ժամանակը»

Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси