Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԵՏՄ-ն ոչ թե տվել է, այլ նոր պետք է տա

ԵՏՄ-ն ոչ թե տվել է, այլ նոր պետք է տա

15:02 | 21.07.2015 | Մշակույթ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր կայացած արդյունաբերական համաժողովի ժամանակ ներկայացվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորսկին իր խոսքում հայտարարեց, որ ակտիվորեն ընթանում են առաջ, ԵՏՄ-ն լիարժեք գործում է այս տարվա հունվարի 1-ից, բայց աշխատանքը չի սկսվել մաքուր էջից. ընդհանուր տնտեսական տարածքը, Մաքսային միությունը և հետագա զարգացումները թույլ են տալիս ասել, որ կա ընդհանուր պրակտիկա, որը հիմք կդառնա ԵՏՄ պետությունների արդյունաբերական համագործակցության համար: Ս.Սիդորսկին նշեց, որ նախագիծը քննարկում են յուրաքանչյուր երկրում, նաև՝ բիզնեսի ներկայացուցիչների հետ:

«Հայաստանն այսօր հանդիսանում է պետություն, որ չունի ընդհանուր սահման, բայց ԵՏՄ լիիրավ անդամ է: Մեր խնդիրն է լսել, թե ինչ հարցեր կան ձեզ մոտ, որ կարող ենք կարճաժամկետ հատվածում օգնել և խոչընդոտները վերացնել»,- նշեց Ս.Սիդորսկին:

Նա նշեց, որ երեկ այցելել է հայկական ձեռնարկություններ, որոշել են հիմնական հեռանկարային ուղղությունները, թե որոնք կինեն հետագա 5 տարիների առաջնահերթությունները. «Այն ճանապարհային քարտեզը, որ ԵՏՄ մտնելիս ընդունվել է, հնարավոր է՝ լրացվի ՀՀ տնտեսության ոլորտների վերաբերյալ որոշ բաժիններով, որ առավելագույնս արագ Հայաստանի տնտեսությունը մոտեցնենք ԵՏՄ պահանջներին»:

Իսկ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչով է պայմանավորված արտահանման ծավալների կտրուկ նվազումը, և ինչպես են պատկերացնում  հետագա համագործակցությունը ԵՏՄ անդամ պետությունների հետ: Նշենք, որ բազմաթիվ գործարարներ արդեն իսկ դժգոհություն են հայտնել, որ տնտեսական այս միությունն այդպես էլ որևէ հեռանկար բիզնեսով զբաղվողների առաջ չի բացել: Էմիլ Տարասյանը, սակայն, վստահեցրեց, որ առաջիկայում հեռանկարները նկատելի են լինելու:

«Որովհետև դեռ շատ ժամանակ չի անցել, իսկ արդյունաբերական հզորությունները զարգացնելու համար կես տարին բավարար ժամանակաշրջան չէ: Այսօր խոսվում է հիմնական ուղղությունների և ֆորմատի մասին:

Մհեր Խաչատրյան

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси