Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԲՀԿ-ականը Ծառուկյանի եկեղեցու մասին

ԲՀԿ-ականը Ծառուկյանի եկեղեցու մասին

13:13 | 31.05.2013 | Մամուլ

Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցին բուռն քննարկումների տեղիք տվեց եւ մինչ օրս ֆեյսբուքում շրջանառվում է, թե մեր նման սոցիալական ծանր պայմաններում գտնվող երկրում այս պահին 60 մլն դոլար ծախսել եկեղեցու համար չէր կարելի: Պետք էր ավելի արդյունավետ ծախսել այդ գումարները: Օրինակ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն առաջարկում էր այդ գումարով մի քանի հինավուրց եկեղեցի վերականգնել եւ մնացած գումարով զենք-զինամթերք ձեռք բերել:

Այս առնչությամբ այսօր «Առավոտ»-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց՝ որպես տնտեսագետ, ի՞նչ եք կարծում, այդ 60 մլն դոլարի ծախսն արդյունավե՞տ էր՝ հաշվի առնելով, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը: Նա պատասխանեց. «Եթե դուք նայեք, տեսնեք, ինչ զարդաքանդակներ կան այնտեղ, հո բորսայական ապրա՞նք չի, այդ զարդաքանդակները…ես գտնում եմ, որ այդ թիվն արժանահավատ է: Դուք գիտե՞ք քանի տարվա ընթացքում է դա կառուցվել՝ 7 տարվա ընթացքում: Բա 7 տարվա ընթացքում ամեն մի զարդաքանդակի նրբությունն ինչ է, չէ՞ որ դա մնալու է դարերով: Դա հարստություն է, եւ կարծում եմ՝ անպայման հիմնավորված է այդ ծախսը»:

Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ այցելել է այդ եկեղեցի դեռեւս կառուցման ընթացքում: Մեր հարցին՝ իսկ առհասարակ եկեղեցիներ հաճա՞խ եք գնում՝ նա պատասխանեց. «Չէ, չէի ասի, եթե ժամանակ է լինում…Օրինակ գնացել էի Ղարաբաղ, Շուշիում մտա մոմ վառեցի»:

Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси