Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Լուսակերտի» թռչնաֆաբրիկան վարկի դիմաց մնացել է բանկին

«Լուսակերտի» թռչնաֆաբրիկան վարկի դիմաց մնացել է բանկին

13:05 | 31.05.2013 | Մամուլ

«Բիզնես շրջանակներում լուրեր կան, որ «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան վարկի դիմաց մնացել է հայաստանյան բանկերից մեկին:

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Հիշեցնենք, սույն թռչնաֆաբրիկան դեռ մոտ 2 տարի առաջ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Մաքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը վաճառեց «Դվին» կոնցեռնին, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է: Կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանը մեր թղթակցի հարցին` ճի՞շտ է, որ «Լուսակերտը» վարկի դիմաց մնացել է բանկին, պատասխանել է. «Գիտեք, նախ, «Դվին» կոնցեռնին չի վաճառել Խաչիկ Մանուկյանը, բայց ինչքան գիտեմ, բանկին է մնացել: Հիմա ոնց որ թե վաճառել են արդեն»: Բայց դուք չէի՞ք գնել թռչնաֆաբրիկան, հարցին Սարգսյանը պատասխանել է. «Չէ, ես ուղղակի որ փորձ ունեի, մասնակցում էի կառավարմանը: Ֆաբրիկան, ես ինչքան գիտեմ, աշխատում է եւ լավ էլ աշխատելու է: Գնողների անունները չգիտեմ, որ ասեմ, բայց իմ հետ ոչ մի կապ չունի»:

Ըստ փաստաթղթերի, «Լուսակերտը» գնել էր «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ԱՊԸ-ն, որի համասեփականատերը Ռ. Սարգսյանի դուստրն է` Գայանե Սարգսյանը: «Դվին»-ի մեջ է մտնում նաև «Գետամեջ» թռչնաֆաբրիկան, որի հետ կապված սկանդալն արդեն մի քանի ամիս է չի դադարում, դրա գործունեությունը կասեցված է, քանի որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Գետամեջի» հավերի մեջ սալմոնելա էր հայտնաբերել: Նույն շրջանակներում լուրեր կան, որ «Գետամեջը» փորձում են սննկացնել, քանի որ այն ցանկանում է ձեռք բերել բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատը: Ռ. Սարգսյանը երեկ մեր թղթակցին ասել է, թե դա չի համապատասխանում իրականությանը: Բայց ժամանակը կարծես այլ բան է ցույց տալու»

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси