Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԺ նախագահը Քուվեյթի գործընկերոջը խնդրել է ֆինանսավորել Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը

ԱԺ նախագահը Քուվեյթի գործընկերոջը խնդրել է ֆինանսավորել Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը

16:20 | 30.05.2013 | Քաղաքականություն

Քուվեյթի Պետության Ազգային հիմնադրամը հնարավոր է ֆինանսավորի Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը: Այսօր Ազգային ժողովում Հայաստան ժամանած Ֆուվեյթի պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի հետ համատեղ ճեպազրույցում Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ իրենց հանդիպման ժամանակ ինքը խնդրել է քուվեյթցի հյուրին, որպեսզի ջրամբարի կառուցման մեջ 27 մլն դոլար ներդրում կատարեն:

«Այսօր Քուվեյթի հետ քաղաքական համագործակցությունը գտնվում է բարձր հիմքերի վրա և մենք որպես խորհրդարանների նախագահներ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տնտեսական համագործակցությունը ևս ակտիվանա ու զարգանա: Մենք գիտենք, որ Քուվեյթը կապիտալ արտահանող երկիր է և ունի ներդրումային մեծ ծրագրեր, որ իրականացնում է տարբեր երկրներում: Ես խնդրել եմ պարոն նախագահին` հնարավորինս աջակցել այդ ծրագրի ֆինանսավորման հարցում», -հայտարարեց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով Սիրիայի խնդրին Քուվեյթի ԱԺ նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդն ասաց, որ իրենք կողմ են հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը: «Դեմ ենք ռազմական ճանապարհով հարցի լուծմանը և ցանկանում ենք, որ խնդիրն իսկապես լուծում ստանա», -հայտարարեց քուվեյթցի պաշտոնյան:

Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը, Աբրահամյանի խոսքով, կողմ է նաև Հայաստանը: Նա հիշեցրեց, որ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան ներգաղթած սիրիահայերին առաջին օգնողներից մեկը Քուվեյթի պետությունն էր, որը տրամադրեց 100 հազար ԱՄՆ դոլար:

Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը ԱԺ-ում ճեպազրույցից հետո այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси