Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարական բանակին հաջողվել է իր օգտին վերջնականապես կոտրել երկրում իրավիճակը

Կառավարական բանակին հաջողվել է իր օգտին վերջնականապես կոտրել երկրում իրավիճակը

16:15 | 30.05.2013 | Քաղաքականություն

Սիրիայի տարածքում այժմ գտնվում է արաբական և այլ երկրներից ներթափանցած մոտ 100.000 օտարերկրյա գրոհային։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։

«Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Կատարն աջակցում և ֆինանսավորում են զինված խմբավորումներին։ Այդ պետությունների աջակցությամբ Սիրիա է ներթափանցել մոտ 100.000 արաբ և այլ օտարերկրացի գրոհային»,- ասել է Սիրիայի ղեկավարը։

Ասադի խոսքով՝ կառավարական բանակին հաջողվել է իր օգտին վերջնականապես կոտրել երկրում իրավիճակը։

«Բանակը հասել է մեծ հաջողությունների և շարունակում է իր աշխատանքն ահաբեկիչների լիովին ոչնչացման ուղղությամբ»,- հայտնել է նախագահը։

Նա նաև ընդգծել է, որ Սիրիան ու լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը «կռվում են ճակատի մի կողմում», միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «Հըզբոլլահի» մարտիկները գործում են միայն Լիբանանի հետ սահմանամերձ շրջաններում։ Նրա խոսքով՝ գլխավոր պայքարը տանում է սիրիական բանակը։

Ի դեպ, նա նշել է, որ Սիրիա է հասել ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси