Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ակտիվիստները նստել են Նալբանդյան փողոցում. ոստիկանները նրանց քաշքշելով հեռացնում են. ուղիղ

Ակտիվիստները նստել են Նալբանդյան փողոցում. ոստիկանները նրանց քաշքշելով հեռացնում են. ուղիղ

15:21 | 09.04.2014 | Հասարակություն

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը հրաժարվել է կատարել նախարարության առջեւ բողոքի ակցիա անցկացնող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների պահանջը եւ չի ցանկացել ներքեւ իջնել:

«Պատիվ չհամարեց իջնել»,- ֆիննախից դուրս գալուց հետո հավաքվածներին ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը՝ նշելով, որ նախարարության աշխատակազմի ղեկավարն առաջարկել է, որպեսզի իրենք բարձրանան նախարարի մոտ, սակայն իրենք մերժել են. «Բնականաբար, մենք վերեւ չենք բարձրանա: Մենք շատ ենք, բոլորն էլ ցանկանում են բարձրանալ»:

Նշենք, որ Դավիթ Մանուկյանը շենք էր մտել եւս երկու ակտիվիստների հետ՝ հանձնելու քաղաքացիների դիմում-նամակները, որով նրանք պահանջում են ենթարկվել ՍԴ որոշման 6-րդ կետին, եւ իրենց փոխարեն կուտակային կենսաթոշակային ֆոնդ չընտրել:

«Ամոթ, ամոթ» վանկարկելով ակտիվիստները շարժվեցին դեպի կառավարություն: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մանսակիցները փակել են Նալբանդյան փողոցը: Ոստիկանները նրանց այժմ փորձում են հեռացնել փողոցից եւ բացել ճանապարհը, բայց առայժմ դա նրանց չի հաջողվում: Ակտիվիստներից ոմանք նստել են գետնին, նրանց քաշքշելով ոստիկանները հեռացնում են մայթ, սակայն նրանք նորից վերադառնում են: Ամբողջ Հանրապետության հրապարակը լցված է ակտիվիստներո ու ոստիկաններով: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանական նոր ուժեր են բերվել հրապարակ: Հավաքվածները հայրենասիրական երգեր են երգում, բոլորին հորդորում են իրենց հետ նստել եւ վանկարկում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: Հանրապետության հրապարակում է Երեւան փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ակտիվիստները փոխոստիկանապետին առաջարկում են, որ նա նույնպես իրենց հետ նստի: Օսիպյանը նրանց համոզում է վեր կենալ ու բացել ճանապարհը՝ խոստանալով, որ տասը րոպեից ֆինանսների նախարարութայն աշխատակիցը կմոտենա իրենց. «Եթե չմոտենա, էլի նստեք»: Ակտիվիստները, սակայն չեն հեռանում եւ վանկարկում են. «Նախարար, իջի»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси