Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սահմանադրական դատարանը հրապարակում է կուտակայինի վերաբերյալ վճիռը. ուղիղ

Սահմանադրական դատարանը հրապարակում է կուտակայինի վերաբերյալ վճիռը. ուղիղ

11:32 | 02.04.2014 | Հասարակություն

Սահմանադրական դատարանն այս պահին հրապարակում է «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի երկու դրույթները վիճարկող ԱԺ պատգամավորների բողոքի վերաբերյալ վճիռը, որը բաղկացած է 64 էջից։ Վճիռը կարդում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նիստից առաջ ներկաներին հորդորեց նստել, քանի որ վճիռը շատ երկար է, իսկ ինքը վճիռը կարդում է կանգնած։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական բնույթ է կրում: 36 պատգամավորները ՍԴ են ներկայացրել  օրենքի երկու դրույթների սահմանադրականությունը վիճարկող հայց։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси