Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քանյե Ուեսթն արվեստների պատվավոր դոկտոր է դարձել

Քանյե Ուեսթն արվեստների պատվավոր դոկտոր է դարձել

10:45 | 12.05.2015 | Մշակույթ

Ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթն ստացել է Չիկագոյի Գեղարվեստի ինստիտուտի՝ ԱՄՆ-ի լավագույն գեղարվեստական ուսումնական հաստատություններից մեկի պատվավոր դոկտորի կոչումը: Այդ մասին տեղեկացնում է  հաղորդել է The Guardian թերթը:

Ուեսթը խոտովանել է, որ նյարդայնանում էր իրեն գիտական աստիճան շնորհելու արարողության ժամանակ: Ընդ որում երաժիշտը չի ավարտել Չիկագոյի համալսարանը, որտեղ անգլերեն էր ուսումնասիրում, իսկ նրա հանգուցյալ մայրը ամբիոնի վարիչ էր:

Ռեփերն ասել է, որ կօգտվի դոկտորի աստիճանից, որպեսզի «ավելի դյուրին դարձնի կյանքը մեզ բոլորիս համար»:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Ուեսթին դոկտորի աստիճան շնորհելու գաղափարը պատկանում է ֆակուլտետներից մեկի դեկան եւ ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Լիզա Ուեյնռայթին: Նա առաջարկել է դա անել երաժշտի հարցազրույցներից մեկից հետո, որում նա ինստիտուտ այցելելու ցանկություն էր հայտնել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси