Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սասուն Խաչատրյանը նշանակվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. Կառույցը կսկսի գործել 1 ամիս 6 օր անց

Սասուն Խաչատրյանը նշանակվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. Կառույցը կսկսի գործել 1 ամիս 6 օր անց

12:20 | 16.09.2021 | Քաղաքականություն

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում որոշում կայացրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:

Հարցը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ սա կարեւոր քայլ է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ճանապարհին: Նա հիշեցրեց, որ մրցույթին հայտ էին ներկայացրել 3 դիմորդներ՝ Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանը եւ Դավիթ Մկրտումյանը: Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել մրցույթը, որտեղ առավելագույն միավորումներ է հավաքել Սասուն Խաչատրյանը:

Իր հերթին Սասուն Խաչատրյանը նշեց, որ կառույցը լինելու է մասնագիտացված քննչական մարմին, որն ունենալու է նաեւ օպերատիվ-հետախուզական գործառույթներ: «Մասնագիտացումը բերելու է արդյունավետության բարձրացման: Կառույցն սկսելու է գործել առավելագույնը մեկ ամիս եւ 6 օր անց: Ամբողջությամբ այդ ընթացքում չի գործի, ընդամենը 20 քննիչ կնշանակվի, իսկ ամբողջ ծավալով կսկսի գործել եկող տարվա սկզբից: Եկող տարի նախատեսվում է նաեւ ստեղծել տարածքային մարմիններ»,-ասաց նա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси