Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԼՀԿ-Ն ԿՄԱՍՆԱԿՑԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԼՀԿ-Ն ԿՄԱՍՆԱԿՑԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

13:38 | 15.09.2021 | Քաղաքականություն

«Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարեց, որ չի մասնակցելու Գյումրիում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «լուսավորականները» նախապես տամադրված են եղել մասնակցել Գյումրու ընտրություններին, անգամ թեկնածուի հարցն են որոշած եղել:


ԼՀԿ-ի ցուցակը Գյումրիում պետք է նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը գլխավորեր: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն ու մանրամասնեց. «Գյումրիում ընտրապայքարի մեջ չմտնելը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը, օգտագործելով իր ունեցած հնարավորությունները, տվյալ համայնքում մեծ ներկայություն է ապահովելու՝ մնացած ուժերին զրկելով այլընտրանք ձեւավորելու հնարավորությունից»:

ԼՀԿ-ականները, ի տարբերություն Գյումրիի, Վանաձորի ընտրությունների կողքով ուղղակի անտարբեր անցնել չեն կարող, նախ՝ որովհետեւ քիչ թե շատ համակիրներ ունեն, ապա՝ պատվի հարց է: Մարուքյանի ծծնդավայր Վանաձորից ձեռքերը լվալն ու քաղաքական խաղից դուրս մնալը լուսանցքում հայտնվելու մասին կվկայի: Եթե կուսակցությունը որոշի մասնակցել Վանաձորի ընտրություններին, ապա այստեղ նույնպես նախկին պատգամավորի՝ Հրանտ Այվազյանի թեկնածությունը կառաջադրի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ffee9fc6b4f15b8137a4ce6217f2995a

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси