Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 756 նոր դեպք. մահացել է 23 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 756 նոր դեպք. մահացել է 23 քաղաքացի

11:26 | 15.09.2021 | Հասարակություն

Հայաստանում սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 756 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 250559 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1627538 վերջին մեկ օրում` 5622 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10412 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 344-ով:

 

Վերջին տվյալներով ապաքինվել է 233910 անձ` վերջին մեկ օրում 389 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5056 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1181 է:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси