Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վերաքննիչ դատարանը շարունակում է քննել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքը (ուղիղ)

Վերաքննիչ դատարանը շարունակում է քննել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքը (ուղիղ)

10:00 | 15.09.2021 | Քաղաքականություն

Վերաքննիչ դատարանը շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքը: Նախագահում է դատավոր Նարինե Հովակիմյանը:

Օգոստոսի 30-ին կայացած նախորդ նիստում փաստաբանները միջնորդել էին գրավի չափը կրճատելու մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը 300.1 հոդվածը (սահմանադրական կարգի տապալում), ըստ որի մեղադրանքներ էին առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ, հակասահմանադրական էր ճանաչել։ Այդ մասով մեղադրանքը հանվել էր, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվել։   

Դատավորը հայտնեց, որ հայտարարություն է ստացել փաստաբան Կարեն Մեջլումյանից։ Նա հայտնել է, որ ազգականի մահվան հետ կապված չի կարող մասնակցել նիստին եւ խնդրել է բացակայությունը հարգելի ամարել, ինչպես նաեւ նշանակել եւս մեկ նիստ, որպեսզի հնարավորություն ունենա արձագանքել դատախազների ելույթներին։    

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси