Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ուկրաինացի նախարար․ մենք միշտ Հայաստանին դիտարկել ենք որպես Հարավային Կովկասում կարեւոր գործընկեր

Ուկրաինացի նախարար․ մենք միշտ Հայաստանին դիտարկել ենք որպես Հարավային Կովկասում կարեւոր գործընկեր

14:45 | 14.09.2021 | Քաղաքականություն

Մենք միշտ Հայաստանին դիտարկել ենք որպես Հարավային Կովկասում կարեւոր գործընկեր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստում ասաց Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան։

Նրա խոսքով՝ փորձագիտական խմբերը բեղմնավոր աշխատանք են կատարել, իսկ պատրաստված փաստաթուղթն անհրաժեշտ ճանապարհային քարտեզ է գործընկերային հարաբերությունների զարգացման համար։ Նա հավելեց, որ պանդեմիայի շրջանում ճգնաժամից հետո տնտեսական ցուցանիշներում դրական դինամիկա է նկատվում։

«Մենք պատրաստ ենք առաջ տանել փոխշահավետ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում»,-նշեց Լազեբնայան։

Իր հերթին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ կողմերը լավ հիմք են դրել երկկողմ կապերն էապես ակտիվացնելու համար։  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси