Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայտնիներ, որոնք հաղթահարել են քաղցկեղը

Հայտնիներ, որոնք հաղթահարել են քաղցկեղը

14:51 | 10.09.2021 | Մշակույթ

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք կարողացել են հաղթահարել ծանր հիվանդությունն ու իրենց ելույթներում անկեղծ խոսում են իրենց կյանքի այդ ծանր փուլի մասին` փորձելով օգնել եւ հուսադրել բոլոր նրանց, ովքեր տառապում են նույն հիվանդությամբ: Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանը չի սիրում խոսել իր հիվանդության եւ այն հաղթահարելու մասին: Երգչուհին իր հիվանդությունը պարզապես համարել է չարաբաստիկ` խոստովանելով, որ ինքը շատ դժվար է ենթարկվում վերջնական բուժման: «Անակնկալ ձեւով ինձ մոտ բավականին լուրջ հիվանդություն հայտնաբերվեց: Ե՛վ Աստծուն եմ շնորհակալ, ե՛ւ ճակատագրին, ե՛ւ առաջին հերթին իմ դստերը, որովհետեւ Սիրուշոն ինձ ուղղակի ստիպողաբար ուղարկում էր բժշկի: Եթե այդ քայլը չլիներ, կարող է շատ բարդություններ լինեին: Բայց, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- մի առիթով նշել է երգչուհին:

Տարիներ առաջ կյանքի համար պայքարում էր նաեւ Հ2 հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը: Վերջինս պարբերաբար գրառումներ էր անում ծանր հիվանդության, այն հաղթահարելու եւ կյանքը վերարժեւորելու մասին: Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում նշել էր, որ վերածնվել է` հաղթահարելով իր առողջական խնդիրները եւ խնդրել մարդկանց` շարունակել աղոթել իր վիրահատության բարեհաջող ելքի ու շուտ ապաքինման համար, սակայն այդպես էլ չէր նշել, թե ինչ վիրահատության մասին էր խոսքը: Նա վարակվել էր նաեւ կորոնավիրուսով եւ շատ ծանր էր տարել: Գայանեն 10 օր շարունակ վերակենդանացման բաժանմունքում է եղել, ավելին` անգամ կլինիկական մահ է տարել: Նրա խոսքով` ինքն ապրելու շանս չի ունեցել. «Ի՞նչ փոխվեց վերածննդիցս հետո… Ես հիմա դողում եմ իմ ամեն օրվա ու ամեն ժամի համար: Ես հիմա շատ վախեր ունեմ, բայց կհաղթահարեմ, որովհետեւ եկել եմ սահմանաբաժանից ու լավ գիտեմ ապրելու արժեքը»:

Երգչուհի Նառայի ծանր հիվանդության մասին միայն վերջերս հայտնի դարձավ: Երգչուհու մոտ նույնպես քաղցկեղ էր ախտորոշվել, ավելին` բժիշկներն անգամ հույս չէին տվել, քանի որ մետաստազներն արդեն տարածվել էին, սակայն Նառայի պայքարող տեսակը, կարծես, հաղթել է չարաբաստիկ հիվանդությանը:

Lurer.com | Նառա. Ես չեմ վախենում իմ տարիքից

Հայկ Գեւորգյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси