Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարության նիստի օրակարգում 36 հարց է, 33–ը չի զեկուցվում. Եւս 3 հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 36 հարց է, 33–ը չի զեկուցվում. Եւս 3 հարց գաղտնի է (ուղիղ)

13:35 | 08.09.2021 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից 33-ը չի զեկուցվում, եւս 3 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Աշխատանքային օրը տեղափոխելու մասին,

 

-              Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին,

-              Կարեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ նշանակելու մասին,

-              «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հետ կնքված թիվ T1-T2-CW-01 պայմանագրի առնչությամբ ծագած իրավական վեճերի շրջանակներում փորձագիտական ծառայությունների գնման թույլտվություն տալու, «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

-              «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աղավնաձորի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 15-ի N 962-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին եւ այլ հարցեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси