Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԵՒ ԳՈՒՆԱԳԵՂ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԵՒ ԳՈՒՆԱԳԵՂ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

13:11 | 08.09.2021 | Քաղաքականություն

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել 2021 թվականի սեպտեմբերի 25-ը`շաբաթ օրը: Դա պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: 


«Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է, և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի։ Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այն, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси