Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հոկտեմբերի 1–ից աշխատողը պետք է պատվաստված լինի, կամ 14 օրը մեկ ներկայացնի թեստի բացասական պատասխան

Հոկտեմբերի 1–ից աշխատողը պետք է պատվաստված լինի, կամ 14 օրը մեկ ներկայացնի թեստի բացասական պատասխան

15:17 | 07.09.2021 | Հասարակություն

Հոկտեմբերի 1-ից եթե մարդիկ պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն եւ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Եթե մարտին միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստելու, ապա այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ 40 տոկոսը բնակչության պատրաստ է պատվաստվելու. Սա լավ ցուցանիշ է:

Մենք պետք է դիմենք այլ գործիքների հնարավորինս արագ կերպով պատվաստումները խթանելու համար:

Հոկտեմբերի 1-ից գործատուները պետք է պահանջեն իրենց աշխատակիցներից 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան հանձնել: Սա վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին: Ունենք բացառություն հղիների եւ հակացուցում ունեցող քաղաքացիների համար:

Հոկտեմբերի 1-ը սահմանել ենք, որպեսզի հերթեր չունենանք, ավելորդ ժամանակ չկորցնենք»,-ասաց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси