Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հնչակների քաղաքական դիվանը միացավ Ալյանսին

Հնչակների քաղաքական դիվանը միացավ Ալյանսին

11:23 | 06.04.2021 | Քաղաքականություն

Հայտարարությամբ է հանդես եկել  Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի շրջանի վարչության քաղաքական հարցերով դիվանապետ Դմիտրի Մարտիրոսյանը.

«Հաշվի առնելով երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրավիճակը, ներքին գործընթացների և արտաքին ուղղությունների նկատմամբ համադրելի մոտեցումները, երկարատև համագործակցության հանգամանքն ու բազմաթիվ միասնական հաջողված նախաձեռնությունների պատմությունը՝ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի շրջանի վարիչ մարմնի քաղաքական հարցերով դիվանապետ Դմիտրի Մարտիրոսյանս, իմ թիմակիցների հետ միանում ենք «Ալյանս» կուսակցությանը: Նպատակ ունենք մեկտեղել մեր ջանքերն ու հնարավորությունները սպասվող արտահերթ ընտրություններին ընդառաջ և մասնակցել դրանց Ալյանսի ծրագրերի իրականացման նպատակով՝ հանուն անվտանգ, ապահով և զարգացող Հայաստանի, առանց փաշինյանական իշխանությունների:»

  Ալյանս կուսակցության վարչությունը ողջունում և բարձր է գնահատում Դ.Մարտիրոսյանի և իր թիմակիցների որոշումը։ Պատրաստ ենք մեկտեղել ջանքերը երկիրը ծանր վիճակից դուրս բերելու, ընդհանուր ծրագրերն իրագործելու, Հայրենիքը կայունացնելու և ամրացնելու համար։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси