Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում Հայկ Բաբուխանյանը ընդունեց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանին

ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում Հայկ Բաբուխանյանը ընդունեց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանին

11:21 | 06.04.2021 | Քաղաքականություն

ՍԻՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Սահմանադրական Իրավունք» ՄԻՈՒԹՅՈՒՆ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր ՄԻՈՒԹՅԱՆ» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանի հանդիպումը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  «Արդարություն» խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ: ՍԻՄ նախագահը հյուրին  ներկայացրեց  կուսակցության տեսակետը  մի շարք քաղաքական խնդիրների վերաբերյալ, կուսակցության` ԱԺ ընտրությունների մասնակցելու հարցը, ինչպես նաեւ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր ՄԻՈՒԹՅԱՆ» շարժման գործունեույթունը ու ռազմավարական նպատակները:

ԱՀ պատգամավորը ներկայացրեց իրավիճակը Արցախում, Շուշիի ու Հադրութի փախստականների հարցը, Արցախում քաղաքական դաշտի զարգացումները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները, ՀՀ-ի եւ Արցախի ապագայի տեսլականը, ինչպես նաեւ ՌԴ-ի հետ միութնեկան պետության ստեղծման  հեռնակարները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ «Սահմանադրական Իրավունք» ՄԻՈՒԹՅՈՒՆ կուսակցության եւ  Արցախի «Արդարություն» կուսակցության միջեւ համագործակցության ուղիները:

ՍԻՄ լրատվական ծառայություն

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси