Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայկ Բաբուխանյանը ընդունեց «Ազգի ձայն»  կուսակցության հիմնադիր նախագահ Մհեր Մեսրոպյանին (Мгер Армения)

Հայկ Բաբուխանյանը ընդունեց «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր նախագահ Մհեր Մեսրոպյանին (Мгер Армения)

19:22 | 24.03.2021 | Քաղաքականություն

Այսօր ՍԻՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Սահմանադրական Իրավունք» ՄԻՈՒԹՅՈՒՆ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր ՄԻՈՒԹՅԱՆ» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանի հանդիպումը «Ազգի ձայն»  կուսակցության հիմնադիր նախագահ Մհեր Մեսրոպյանի (Мгер Армения) եւ համանախագահ Ռոման Նազարյանի հետ: ՍԻՄ նախագահը հյուրերին  ներկայացրեց  կուսակցության տեսակետը  մի շարք քաղաքական խնդիրների վերաբերյալ, կուսակցության` ԱԺ ընտրությունների մասնակցելու հարցը, ինչպես նաեւ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր ՄԻՈՒԹՅԱՆ» շարժման գործունեույթունը ու ռազմավարական նպատակները ու ծրագրերը:

 Հյուրերը ներկայացրեցին  «Ազգի ձայն»  կուսակցության հիմնադրման նպատակները, իրենց տեսակետները   քաղաքական դաշտի զարգացումների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները, ՀՀ-ի եւ Արցախի ապագայի տեսլականը, ինչպես նաեւ ՌԴ-ի հետ միութնեկան պետության ստեղծման  հեռանկարները: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ «Սահմանադրական Իրավունք» ՄԻՈՒԹՅՈՒՆ կուսակցության եւ   «Ազգի ձայն»  կուսակցության միջեւ համագործակցության ուղիները: Մհեր Մեսրոպյանը հրավիրեց Հայկ Բաբուխանյանին իրենց հիմնադիր համագումարին, եւ ցանկություն հայտնեց, որ իր ղեկավարած  կուսակցությունը մասնակցի  «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր ՄԻՈՒԹՅԱՆ» շարժման գործունեույթունը: Հանդիպումը անցավ լիակատար փոխհամաձայնության մթնոլորտում:

ՍԻՄ լրատվական ծառայություև

 
 
 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси