Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՍԻՄ գրասենյակ այցելեց Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությունը

ՍԻՄ գրասենյակ այցելեց Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությունը

14:38 | 22.03.2021 | Քաղաքականություն

Այսօր ՍԻՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Սահմանադրական Իրավունք» ՄԻՈՒԹՅՈՒՆ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր ՄԻՈՒԹՅԱՆ» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանի հանդիպումը Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի եւ ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: ՍԻՄ նախագահը հյուրերին  ներկայացրեց  կուսակցության տեսակետը  մի շարք քաղաքական խնդիրների վերաբերյալ, կուսակցության` ԱԺ ընտրությունների մասնակցելու հարցը, ինչպես նաեւ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր ՄԻՈՒԹՅԱՆ» շարժման գործունեույթունը ու ռազմավարական նպատակները:

 Արցախցի հյուրերը ներկայացրեցին իրավիճակը Արցախում, Շուշիի ու Հադրութի փախստականների հարցը, Արցախում քաղաքական դաշտի զարգացումները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները, ՀՀ-ի եւ Արցախի ապագայի տեսլականը, ինչպես նաեւ ՌԴ-ի հետ միութնեկան պետության ստեղծման  հեռնակարները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ «Սահմանադրական Իրավունք» ՄԻՈՒԹՅՈՒՆ կուսակցության եւ  Արցախի «Արդարություն» կուսակցության միջեւ համագործակցության ուղիները:

ՍԻՄ լրատվական ծառայություև

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси