Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն այցելել է ՍԻՄ գրասենյակը

Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն այցելել է ՍԻՄ գրասենյակը

16:27 | 20.03.2021 | Քաղաքականություն

Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Վլադիմիրովիչ Կոնյուկն այսօր այցելել է « Սահմանադրական իրավունք» Միություն» կուսակցության գլխավոր գրասենյակը, որտեղ հանդիպում է ունեցել կուսակցության ղեկավար Հայկ Բորիսի Բաբուխանյանի հետ: ՍԻՄ նախագահը բարձր հյուրին ներկայացրեց կուսակցության պատմությունը, պատմեց ՍԻՄ ընթացիկ գործունեության մասին: Մասնավորապես, Հ. Բաբուխանյանը խոսեց «Հանուն նոր միության» շարժման կազմակերպման գործում կուսակցության գործունեության մասին, որի գաղափարախոսությունը Ռուսաստանի հետ սերտ քաղաքական միության ստեղծումն է, որը կարող է ձևակերպվել Հայաստանի ՝ Ռուսաստան-Բելառուս Միության միութենական պետությանը միանալու միջոցով: ՍԻՄ նախագահը կողմ է արտահայտվել Հայաստանի և Բելառուսի սերտ դաշնակցային հարաբերություններին, քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանը: Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Ա. Վ. Կոնյուկը ողջունեց մեր երկրների ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, ինչպես նաև աջակցեց «Հանուն նոր միության» շարժման գաղափարին, որն ուղղված է երկրներին և ժողովուրդներին մերձեցմանը: Դեսպանը նշել է Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի կարևորությունը մեր ժողովուրդների համար: Հանդիպմանը նշվել է տեղեկատվական ոլորտում մանիպուլյացիաների անթույլատրելիությունը, որոնք ուղղված են իրականության աղավաղմանը, ժողովուրդների միջև տարաձայնությունների ներմուծմանը և ինտեգրացիոն գործընթացների խափանմանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան և ՍԻՄ կուսակցության Նախագահության անդամ Զարուհի Բաբուխանյանը: Ալեքսանդր Կոնյուկը ծանոթացավ նաև «Իրավունք» մեդիա հոլդինգի գործունեությանը, հարցազրույց տվեց «ԻՐԱՎՈՒՆՔ-TV» - ին: ՍԻՄ մամուլի ծառայություն

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси