Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դա մի կոշտ զանգի հարց է Պուտինից Ալիևին. իմքայլական պատգամավորը՝ ռազմագերիների խնդրի մասինԴա մի կոշտ զանգի հարց է Պուտինից Ալիևին. իմքայլական պատգամավորը՝ ռազմագերիների խնդրի մասին

Դա մի կոշտ զանգի հարց է Պուտինից Ալիևին. իմքայլական պատգամավորը՝ ռազմագերիների խնդրի մասինԴա մի կոշտ զանգի հարց է Պուտինից Ալիևին. իմքայլական պատգամավորը՝ ռազմագերիների խնդրի մասին

17:32 | 20.01.2021 | Քաղաքականություն

Կարծում եմ՝ Ադրբեջանը, տեսնելով Հայաստանում առաջացող դժգոհությունները, հանգամանքն օգտագործում է ՀՀ ներքին քաղաքական իրավիճակի վրա ազդելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Նա կարծում է՝ տեսնելով, որ ընդդիմադիր գործիչների հայտարարություններում ռազմագերիներին չվերադարձնելու ամբողջ մեղքը դրվում է միայն Հայաստանի պաշտոնյաների վրա, Ադրբեջանը օգտագործում է հանգամանքը:

«Դա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի պարտավորությունն է: Գերիների վերադարձի օրակարգն ավելի մեծ հնարավորություն ունի ձևավորելու Ռուսաստանը: Իմ կարծիքով, դա մի կոշտ զանգի հարց է Պուտինից Ալիևին: Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք Ռուսաստանին՝ ունենալով նաև միջազգային աջակցություն այդ հարցում», - ասաց նա՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունն աշխատում է: 

Իմքայլական պատգամավորը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի հետ դժվար է իրականացնել որևէ համատեղ ծրագիր՝ ունենալով այնպիսի ցավոտ հարց, ինչպիսին գերիների ու անհետ կորածների հարցն է:

«Ցանկացած տնտեսական համագործակցություն առաջին հերթին ենթադրում է վստահություն: Մինչև գերիների հարցը չլուծվի Ադրբեջանի հանդեպ Հայաստանի կողմից որևէ վստահություն չի կարող լինել», - ասաց իշխանական պատգամավորը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси