Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայտնի է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստի օրը

Հայտնի է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստի օրը

15:32 | 20.01.2021 | Հասարակություն

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Տաթևիկ Գրիգորյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Դատական առաջին նիստը նշանակվել է հունվարի 26-ին ժամը 16:30-ին:

Հիշեցնենք, որ Լևոն Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կwղմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:  

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси