
Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
15:06 | 20.01.2021 | Մշակույթ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից‘: