Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կեղծ են լուրերը, թե իբր Վազգեն Մանուկյանը այս պահին այցելում է Սյունիք, իսկ սյունեցիները փակել են նրա ճանապարհը. Նա Երևանում է

Կեղծ են լուրերը, թե իբր Վազգեն Մանուկյանը այս պահին այցելում է Սյունիք, իսկ սյունեցիները փակել են նրա ճանապարհը. Նա Երևանում է

17:00 | 19.01.2021 | Քաղաքականություն

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել՝ նշելով, թե կեղծ են լուրերը, թե իբր Վազգեն Մանուկյանը այս պահին այցելում է Սյունիք, իսկ սյունեցիները փակել են նրա ճանապարհը։
 
«Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ։
 
Հայտնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Վազգեն Մանուկյանը և «Հայրենիքի փրկության շարժումն» այս պահին որևէ մարզային այցելություն չունեն: Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:
 
Նաև հայտնում ենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:
 
Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել», - նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси