Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

16:34 | 19.01.2021 | Քաղաքականություն

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու ու դրա հետ կապված մնացած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն:

«Պետք է քննվեն «Քրեական դատավարության մասին» օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներին համապատասխան հանցակազմի առկայության ու քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հարցը», - Aysor.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը տարիներ շարունակ հանդիսացել է Թուրքիայի գործակալ: Բացի այդ, նա հրապարակել էր Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ապացույցը:

Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հերքել էր լուրը։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի», - նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Դեպքին անդրադարձել էր ինքը՝ Միրզոյանը՝ հերքելով, որ գործակալ է։

Միքայել Մինասյանն առաջարկել է փորձաքննության տանել Արարատ Միրզոյանի ձեռագիրը։

Ըստ տեղեկությունների՝ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կրկնակի գործակալ լինելու մասին արտահոսքի աղբյուրը։

ԱԱԾ-ից, սակայն, ոչ հերքում, ոչ հաստատում են լուրի իսկությունը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси