Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թրամփը տեսանկարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում հրաժեշտի տեսաուղերձը

Թրամփը տեսանկարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում հրաժեշտի տեսաուղերձը

12:29 | 19.01.2021 | Քաղաքականություն

Թրամփը տեսանկարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում հրաժեշտի տեսաուղերձը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի տեսանկարել է վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարի աստիճանակարգում հրաժեշտի տեսաուղերձը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրին:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տեսաուղերձը, հավանաբար, կհրապարակվի երեքշաբթի, չնայած վերջնական ժամկետը դեռ չի որոշվել: Նշվում է, որ Թրամփն իր ելույթում թվարկել է նախագահի պաշտոնում, իր կարծիքով, առավել զգալի ձեռքբերումները: Ուղերձում հիշատակվում է նաեւ «նոր վարչակազմը», սակայն նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի թիմի մասին արտահայտությունների ենթատեքստը չի հստակեցվում:

Բայդենի եւ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալությունը նշանակված է հունվարի 20-ին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси