Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նախօրեին հայտնաբերված քաղաքացիական անձի ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ

Նախօրեին հայտնաբերված քաղաքացիական անձի ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ

10:46 | 19.01.2021 | Հասարակություն

Նախօրեին հայտնաբերված քաղաքացիական անձի ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ

Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 աճյուն, որոնցից մեկը քաղաքացիական անձ է։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Քաղաքացիական անձի ինքնությունը հայտնի է։ Նա 1976 թվականին ծնված հադրուդցի Արսեն Ղահրամանյանն է։ Նրա ճանաչվել է հեռախոսի տվայլների եւ հագուստի միջոցով։ Եվս 5 մարմին հայտնաբերվել է Ջաբրայիլից,  մեկը՝ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից, մեկն էլ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղից։

 Այսօր 5 ջոկատ աշխատում է Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Հադրութում, Կովսականում եւ Մեղրիին հարակից այն տարածքներում, որոնք այլեւս Ադրբեջանի հսկողության տակ են»,- հավելեց Հունան Թադեւոսյանը:

 Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1246 զոհված զինծառայողի եւ քաղաքացիական անձի մարմին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси