Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». 17 կուսակցությունների առաջնորդներն առաջվանը չեն. Վազգեն Մանուկյանը չընդունվե՞ց

«Ժողովուրդ». 17 կուսակցությունների առաջնորդներն առաջվանը չեն. Վազգեն Մանուկյանը չընդունվե՞ց

09:33 | 19.01.2021 | Մամուլ

«Ժողովուրդ». 17 կուսակցությունների առաջնորդներն առաջվանը չեն. Վազգեն Մանուկյանը չընդունվե՞ց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմության փողոցային պայքարը, կարծես թե, մարում է: Համենայնդեպս, ինչ 2021 թվականը սկսվել է, փողոցային պայքարը չի շարունակվում, ու «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ 17 կուսակցությունների լիդերներն առաջվա ակտիվությամբ ու ջերմեռանդությամբ չեն հանդիպում միմյանց հետ, չեն քննարկում առաջիկա անելիքները, եւ ընդդիմության դաշտում այն նույն խուճապային ու անկումային տրամադրություններն են, ինչ իշխանությունների ներսում է:

Մենք բազմիցս ենք հրապարակել, որ 17 կուսակցություններից ոչ բոլորի համար է ընդունելի եղել Վազգեն Մանուկյանին ՀՀ վարչապետի միասնական թեկնածու առաջադնելու գաղափարը, ու հատկապես նախօրեին՝ Գյումրիում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո, ավելի է ամրացել քաղաքական լիդերների մոտ այդ տպավորությունը:

Հասկանալի է միաժամանակ նաեւ, որ ընդդիմությունը այս պահին չի կարող ՀՀ վարչապետի իր թեկնածուին փոխել, քանի որ ստացվելու է, որ դեռեւս հաջողություն չունենալով՝ պարտվեցին, եւ Վազգեն Մանուկյանը, այնուամենայնիվ, չկարողացավ դառնալ միասնական թեկնածու:

17 կուսակցության լիդերներն էլ, իրենց օրակարգում ունենալով միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը՝ որպես նպատակ ու ծրագիր, որեւէ այլ մեսիջ հանրությանը չկարողացան այդպես էլ փոխանցել: Դեռեւս նոյեմբերի 9-ից համախմբված 17 կուսակցությունները՝ որպես միասնական ընդդիմություն, մինչեւ այսօր գեթ մեկ հաջողություն չի կարողացել գրանցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси