Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղմթերք

Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղմթերք

12:40 | 18.01.2021 | Հասարակություն

Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղմթերք

Հայաստանը, չնայած 2020-ին առկա մարտահրավերին, կարողացել է հաջողությամբ իրականացել գյուղմթերքի արտահանում՝ այսպիսով նախորդ տարվա համեմատ արտահանելով մոտ 3000 տոննայով ավել թարմ պտուղ-բանջարեղեն: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Մի շարք մշակաբույսերի արտահանումը նկատելիորեն աճել է: 2020-ին Հայաստանն արտահանել է շուրջ 24 հազար 200 տոննա խաղող, իսկ 2019-ին այդ թիվը կազմել է 15 հազար 900, 2020-ին արտահանել է 13 հազար 800 տոննա դեղձ, իսկ 2019-ին այդ թիվը եղել է 9 հազար 280 տոննա: Լոլիկի արտահանումը կազմել է 28 հազար 600 տոննա, մինչդեռ 2019-ին այն 24 հազար 800 տոննա է եղել: Միաժամանակ եղել են մշակաբույսեր, օրինակ ծիրան, խնձոր, որոնք ավելի քիչ քանակությամբ են արտահանվել: Եթե 2019-ին արտահանվել էր 30 հազար տոննա ծիրան, ապա 2020-ին արտահանվել է շուրջ 19 հազար 700 տոննա: 2019-ին արտահանվել է 14 հազար տոննա խնձոր, 2020-ին՝ 10 հազար տոննա: «Բայց այդ քիչ քանակը պայմանավորված է եղել նաև քիչ բերքով: Բերքատվության հետ կապված խնդիրներ եղան, ցրտահարություն և այլն: Սակայն չկա արձանագրված այնպիսի խնդիր, որ արտադրել ենք, սակայն չենք կարողացել արտահանել»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով վերամշակմանը՝ Խոջոյանը նշեց, որ օպերատիվ տվյալներով՝ 2020-ին մոտ 98 հազար տոննա պտուղ-բանջարեղեն է վերամշակվել, որը 2019-ի համեմատ շուրջ 12 հազար տոննայով ավելի է: Այս հաշվարկում խաղողը ներառված չէ: Խաղողի աննախադեպ մեծ քանակ է եղել: Բերքատվությունը միջինում 25-30 տոկոսով ավելի է եղել, քան նախորդ տարիներին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси