Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նավալնին բերման է ենթարկվել «Շերեմետեւո» օդանավակայանում

Նավալնին բերման է ենթարկվել «Շերեմետեւո» օդանավակայանում

10:10 | 18.01.2021 | Քաղաքականություն

Նավալնին բերման է ենթարկվել «Շերեմետեւո» օդանավակայանում
 
 

Բեռլինից Մոսկվա ժամանած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին բերման են ենթարկել «Շերեմետեւո» օդանավակայանում անձնագրային հսկողություն անցնելուց հետո, հաղորդում է Կոմերսանտ-ը:

Նա ժամանել է «Պոբեդա» ավիաընկերության DP 936 չվերթով, որն ի սկզբանե պետք է վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում, սակայն ինքնաթիռն ուղղորդել են դեպի Շերեմետեւո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քրեակատարողական դաշնային ծառայությունը կարող է ձերբակալել Ալեքսեյ Նավալնիին «Իվ Ռոշե» ընկերությունից հափշտակումների մասին քրեական գործի շրջանակում: Հայտնի չէ՝ պատրաստվում են արդյոք կառույցի աշխատակիցները բերման ենթարկել ընդդիմադրին օդանավակայանում կամ ավելի ուշ այլ վայրում: Նրան կարող են բերման ենթարկել նաեւ Ռուսաստանի Քննչական կոմիտեից Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում խարդախությունների մասին գործով: Քաղաքական գործչին պատրաստվում էին դիմավորել նրա կողմնակիցները: Facebook-յան հատուկ ստեղծված խմբում ընդդիմադրին դիմավորելու ցանկություն է հայտնել ավելի քան 2.5 հազար մարդ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси