Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կրասնոդարի օդանավակայանում չվերթները հետաձգվել են ձյան ուժգին տեղումների հետեւանքով

Կրասնոդարի օդանավակայանում չվերթները հետաձգվել են ձյան ուժգին տեղումների հետեւանքով

12:07 | 17.01.2021 | Քաղաքականություն

Կրասնոդարի օդանավակայանում չվերթները հետաձգվել են ձյան ուժգին տեղումների հետեւանքով

Կիրակի առավոտյան Կրասնոդարի օդանավակայանը դադարեցրել էր ընդունել ինքնաթիռները եւ թույլատրել թռիչքներն ուժգին ձնաբքի պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը:

Ինչպես պատմել են մամուլի ծառայությունում, Մոսկվայի ժամանակով մինչեւ 8:00-ն օդանավակայանը շարունակել է ընդունել եւ թույլատրել թռիչքները, սակայն ձյան ավելի առատ տեղումների կապակցությամբ օդակայանը ստիպված էր սահմանափակել աշխատանքը մինչեւ Մոսկվայի ժամանակով 13:03-ը:

Նշվում է, որ չվացուցակում բոլոր փոփոխությունների մասին հավելյալ կհաղորդվի: Բոլոր առավոտյան չվերթները կտեղափոխվեն օրվա երկրորդ կեսին, ասել են մամուլի ծառայությունից:

Կեսգիշեր անց Կրասնոդարը հայտնվել է ուժգին ցիկլոնի ազդեցության տակ: Մոբիլիզացվել են բոլոր ծառայություններն ու օդակայանի մաքրման տեխնիկան: Ինչպես նշել են մամուլի ծառայությունից, օդակայանում մեկնարկել են թռիչքուղիների մաքրման աշխատանքները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси