Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 հազար փախստական

Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 հազար փախստական

09:50 | 17.01.2021 | Հասարակություն

Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 հազար փախստական
 
 

Ամեն օր խաղաղապահներն ուղեկցում են տեղաբնակների եւ փախստականների շարասյուները:

Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով տեղաշարժն անվտանգ է: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների վերադարձը դեպի իրենց տներ: Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ից:

Երեւանից ավտոբուսներով Ստեփանակերտ է տեղափոխվել 177 փախստական:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել արդեն 49 հազար 638 փախստական:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի մշտական բնակության վայր, տրամադրվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն եւ իրավիճակի մոնիթորինգ քսաներեք դիտակետերում, նշում են ՌԴ ՊՆ-ից:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси