Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ՝ տվել են մերոնք. Հայաստանը մտավ կործանարար խաղաղության մեջ. Վազգեն Մանուկյան

Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ՝ տվել են մերոնք. Հայաստանը մտավ կործանարար խաղաղության մեջ. Վազգեն Մանուկյան

15:20 | 16.01.2021 | Քաղաքականություն

Պատերազմը կարելի էր կանխել, ապացուցված է, Վանաձորում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Երկրորդը, որ ապացուցված է, պատերազմին, եթե մեր բանակը պատրաստ լիներ, այդ ամուր դիրքերը մենք կկարողանայինք պահել, նույնիսկ այդ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, եթե կարգուկանոն լիներ, մենք կորուստները չէինք ունենա», - ասաց նա։

Վազգեն Մանուկյանը նշեց, թե հնարավոր էր ու պետք էր պատերազմը կանգնեցնել։

«Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ՝ տվել ենք մերոնք, այդ ամենը արդեն վկայություններով ապացուցված է», - ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարությունը կարող էր լինել ավելի բարենպաստ։

«Զգացվում է, որ հայկական կողմը ոչ մի քաղաքական բանակցություն, առևտուր չի արել՝ լավացնելու այդ փաստաթուղթը, ավելին, մանրամասն հետևելով ռազմական գործողություններին, Ալիևի հայտարարություններին՝ ես մի բան կարող եմ պնդել, որ ամսի 8-ի ու 9-ի կողմերը ադրբեջանական բանակն ինքն էլ պահանջ ուներ դադարի, զենքը իրենց մոտ շատ էր, զինվորները շատ էր, բայց իրենց մոտ էլ կար հոգնածություն ու ներքին դժգոհություն, դա այն վիճակն էր, որ մենք կարող էինք լուրջ առևտուր անել ու շատ նվաստացուցիչ կետեր հայտարարության մեջ չէին լինի», - ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն։

Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարությունը ստորագրելով՝ Հայաստանը մտավ կործանարար խաղաղության մեջ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси