Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թրամփը ԱՄՆ կառավարությանը հանձնարարել է նվազագույնի հասցնել Չինաստանից գնումները

Թրամփը ԱՄՆ կառավարությանը հանձնարարել է նվազագույնի հասցնել Չինաստանից գնումները

13:06 | 16.01.2021 | Քաղաքականություն

Թրամփը ԱՄՆ կառավարությանը հանձնարարել է նվազագույնի հասցնել Չինաստանից գնումները
 
 

Իր հեռանալուց մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ կառավարական դեպարտամենտներին հանձնարարել է քննարկել չինական ապրանքների եւ ծառայությունների գնումները նվազագույնի հասցնելու եղանակները՝ նվազեցնելու համար լրտեսման ռիսկերը, հայտարարել է նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը, հայտնում է Reuters-ը:

Օ՛Բրայենը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ կառավարության տեղեկատվական համակարգերի վրա հարձակման փորձի մեջ՝ կիբեռտարածության եւ այլ միջոցներով կադրեր, ռազմական ծրագրեր եւ այլ տվյալներ ձեռք բերելու համար:

«Այս պատճառով ԱՄՆ-ն պետք է համապատասխան միջոցներ ընդունի ամերիկյան շահերի պաշտպանության համար: Մենք պետք է շտկենք մեր կանոններն ու քաղաքականությունը եւ ձեռնարկենք այլ անհրաժեշտ գործողություններ Չինաստանի տեխնիկական եւ մարդկային լրտեսական գործունեության ռիսկը նվազեցնելու համար, որն ուղղված է դաշնային կառավարությանը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Թրամփը պետական մարմիններին հանձնարարել է ստուգումներ անցկացնել՝ «դաշնային կառավարության կողմից Չինաստանից ապրանքների եւ ծառայությունների գնումները նվազագույնի հասցնելու նպատակով»:

Օ՛Բրայենը չի ներկայացրել գնումների օրինակներ, որոնց հղում է կատարել, բայց աշխատակազմի մի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել է, որ առանցքային նպատակն է հետ մղել ամերիկյան ՏՏ ցանցեր ներթափանցելու չինական փորձերը:

«Այն ամենը, ինչը կապված է չինական ընկերությունների հետ, որոնք մտադիր են ունենալ մեր ցանցում հավաքող բաղադրիչներ, պոտենցիալ կերպով կարող է դառնալ խոցելիություն, որը կարող է օգտագործվել ռազմական եւ քաղաքացիական ավիացիայի միավորման չինական ռազմավարության շարունակման համար»,- ասել է նա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси