Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լեռնային Ղարաբաղում դիտակետերում կորոնավիրուսի դեմ պատվաստվել են մոտ 100 ռուս խաղաղապահներ

Լեռնային Ղարաբաղում դիտակետերում կորոնավիրուսի դեմ պատվաստվել են մոտ 100 ռուս խաղաղապահներ

10:29 | 16.01.2021 | Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում դիտակետերում կորոնավիրուսի դեմ պատվաստվել են մոտ 100 ռուս խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքում եւ կողմերի շփման գծի երկայնքով տեղակայված դիտակետերում սկսել են խաղաղապահների պատվաստումները: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից

Օրվա ընթացքում ՌԽԶ բժիշկների արտագնա բրիգադները Լեռնային Ղարաբաղի Մարտունիի եւ Մարտակերտի շրջանների երեք դիտակետերում պատվաստել են մոտ 100 զինծառայողների:

Լեռնային Ղարաբաղ է առաքվել պատվաստանյութի ընդհանուր շուրջ 2 հազար դեղաչափ, որպեսզի ընդգրկեն խաղաղապահների ամբողջ անձնակազմին: Պատվաստանյութը բերվել է հատուկ ջերմակոնտեյներներով, որոնք ապահովել են փոխադրելիս պատվաստանյութերի անխաթարությունը:

Պատվաստումը կատարվում է 2 փուլով: Հունվարի 14-31-ը ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-ից 28-ը՝ երկրորդը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси