Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստ». Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու»

«Փաստ». Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու»

09:11 | 16.01.2021 | Մամուլ

«Փաստ». Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու»
 
 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Հետպատերազմական շրջանում պաշտոնյաների ազատումները կամ փոխատեղումներն այլեւս որեւէ մեկին չեն զարմացնում:

Հրաժարականի մասին տեղեկության հաստատումից անմիջապես հետո կուլիսներում սկսեցին շրջանառվել տարբեր անուններ, սակայն հիմնականում խոսվում էր Մարտուն Գրիգորյանի մասին, որը մարզի հին քաղաքական դեմքերից է (մասնավորաբար Շիրակի մարզից երեք անգամ ընտրվել է պատգամավոր, իսկ 2008-ին առաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու)։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Գրիգորյանի թեկնածությունը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել իշխանական թիմում. Փաշինյանի մերձավոր շրջապատում ոմանք ասել են, որ նման քայլով հերթական անգամ իրենց վրա «բոչկա» են գլորելու, եւ իրենք դառնալու են քննադատության առարկա, քանի որ իրենց կմեղադրեն, թե էլի պաշտոնի են նշանակում «նախկիններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси