Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ընթանում է Արթուր Վանեցյանն ընդդեմ «Հայկական ժամանակի» գործով դատական նիստը

Ընթանում է Արթուր Վանեցյանն ընդդեմ «Հայկական ժամանակի» գործով դատական նիստը

17:36 | 15.01.2021 | Հասարակություն

Ընթանում է Արթուր Վանեցյանն ընդդեմ «Հայկական ժամանակի» գործով դատական նիստը 
 
 

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Փիլոսյանի, այսօր՝ հունվարի 15-ին, ընթանում է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դատական հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի («Դարեսկիզբ» ՍՊԸ)։

Հիշեցնենք, որ հայցի պատճառը «Հայկական ժամանակ»-ում հրապարակված  հոդվածն է, որտեղ մասնավորապես գրված էր. որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաեւ վճարվում է Վանեցյանի կողմից»:

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները նախքան դատարան դիմելը պահանջել էին թերթից հերքել ու հերքման տեքստը հրապարակել, ինչը, սակայն, «Հայկական ժամանակ»-ը չի արել։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси