Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

17:14 | 15.01.2021 | Հասարակություն

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
 
 
 

Հայաստանի առանձին հատվածներում առաջիկա շաբաթ օրը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով, նախալեռներում եւ հովիտներում՝ թաց ձյան տեսքով: Կիրակի համատարած սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 16-ին օդերեւութաբանները կանխատեսում են հարավային քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնեցին, որ Երեւանում շաբաթ օրը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ կիրակի՝ կնկատվի առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +5+7:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0+3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +4+6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0+3,  

Լոռիում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+8,  

Տավուշում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+11,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0+3, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +5+7,

Արարատում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+9,  

Արմավիրում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +4+8,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0+3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+17,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +10+15,

Արցախում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+17 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси