Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՄԻԵԴ-ը մերժել է Ղրիմի հարցով Ռուսաստանի դեմ Ուկրաինայի մի շարք մեղադրանքները

ՄԻԵԴ-ը մերժել է Ղրիմի հարցով Ռուսաստանի դեմ Ուկրաինայի մի շարք մեղադրանքները

17:38 | 14.01.2021 | Քաղաքականություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չապացուցված է համարել Ղրիմի հարցով Ռուսաստանի դեմ Ուկրաինայի մի շարք մեղադրանքնր, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանությունը, լրագրողների ձերբակալումն ու նրանց վախեցնելը:

ՄԻԵԴ-ը Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելու պատճառով մասամբ ընդունելի է ճանաչել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի բողոքը և շարունակելու է դրա ուսումնասիրումը, ասված է Ստրասբուրգի դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:

«ՄԻԵԴ-ը նաև եզրակացրել է, որ Ուկրաինայի իշխանությունների կողմից Ռուսաստանի Դաշնությանը ներկայացված մի շարք մեղադրանքներ ապացուցված չեն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանություն, արտասահմանցի լրագրողների անհիմն կալանքն և ահաբեկումը, ուկրաինացի զինծառայողների գույքի ապօրինի բռնագրավումը, էթնիկ ուկրաինացիների նկատմամբ խտրականությունը և հետապնդումները», - հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարությունը նշում է, որ այս միջանկյալ որոշմամբ ՄԻԵԴ-ը հաստատել է գործը հետագա քննելու իր ընթացակարգային լիազորությունները, որի ընթացքում իրավական գնահատական կտրվի ուկրաինական կողմի հայցերին Ղրիմում 2014-2015 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси