Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նաիրի Սարգսյանն իմ երեսին է ասել՝ «30 տարի ա՝ տեղյակ ենք, որ դա Ադրբեջանի հող ա». զինվորի մայր

Նաիրի Սարգսյանն իմ երեսին է ասել՝ «30 տարի ա՝ տեղյակ ենք, որ դա Ադրբեջանի հող ա». զինվորի մայր

15:55 | 14.01.2021 | Քաղաքականություն

Նաիրի Սարգսյանն անձամբ իմ երեսին է ասել՝ «30 տարի ա՝ տեղյակ ենք, որ դա Ադրբեջանի հող ա», լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության դիմաց ակցիային մասնակցող ժամկետային զինծառայողի մայրը:

«Հիմա հարցնում եմ՝ ԳՇ պետ և Պաշտպանության նախարար, դո՞ւք ինչ եք կարծում, ո՞ւմ հողն է, որ ՀՀ քաղաքացիներին դեռևս թիրախավորված պահում եք այնտեղ: Երեխաներն ավոտմատով՝ առանց մագազին, պոստերում են, ո՞վ է երաշխիք տալու, որ իմ երեխան հաջորդ գերին կամ հրադադարի խախտման հաջորդ զոհը չի լինի, որտեղի հողում են հիմա մեր երեխաները», - հարցեր հնչեցրեց զինվորի մայրը:

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողների հարազատները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են զորացրել իրենց որդիներին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси